Թեսթ 12

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հոսն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

– Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 – Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգառան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում ենտկլոր վայրենիներ:

– Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, ճանկռոտում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

– Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 – Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

– Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը:

– Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
կարգ

կախարդությւնո

փորձում                                                                                              

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      _ կլոր ____________________                      ____գնդաձև_________________

      __ ծերուկ ___________________                      ______ծեր,մեծահասակ_______________

      __ տկլոր ___________________                      ________մերկ_____________

      ___ Պարզ __________________                      _________հեշտ____________

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ – պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի – գոյական

     դ/ երանգ – գոյական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա  ___ Ծերուկը ___________

  ստորոգյալ __զնում էր___________

8. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:
Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել:

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ: 

Ծերուկը մտածեց, մտածեց,  բայց ոչ մի հնար չգտավ:

10. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ                                       _վազել____________

        բ/ պատառ-պատառ անել           _պատռոտել____________

       գ/ գուշակություն անել                  __գուշակել___________

       դ/ որոշում կայացնել                     __որոշել___________

11. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

12. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

13.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

14.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

 Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Թեստ 10

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  – Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փորձում էր մորը համոզել,որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  – Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ չստացան: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  – Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  – Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:

______________________________________________________________________________

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

Հրաշալի-հինալի    ցատկոտելով-թռչքոտելով   ուժգին- սաստիկ  բարկացել-զայրանալ

       4. Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված:

         ա/ պատմություն  –  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական –  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5. Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր

տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

Քույր ծառ Հակոբ գնդակ:

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

 (լինել) (ընկնել)

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր:

Անգետի հետ ճամփա մի գնա:

Լեզուն չլիներ,

ագռավները աչքերը կհանեին:                                      

Անձրևն ինչ կանի քարին,

խրատն ինչ կանի չարին:                  

Մինչև ճիշտը գա,

սուտը աշխարհը կքանդի:                                 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Դավիթը փորձում էր մորը համոզել,որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:

  Փոքրիկ ոտիկներով Լիլին

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

 Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

Թեսթ 1Ջանի ՌոդարիՏարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անհամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երնեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց,  մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշնեը:
    վատն-լավ սովորական-անսովոր պարզ-բարդ  շրջերես-դիմերես
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                           

գ/ դարակները                       

դ/ խրճիթ                    

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Տղա ,օր-գոյական, վատ, զարմանալի-ածական

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է -ձաձրանալ
բ/չէր կարողանում    –    կարողանալ   
գ/դնեն       -դնել                            
դ/դարձավ   -դառնալ                          

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա    Հարցասիրությունը ,տղան,ոչ ոք

ստորոգյալ  գովելի է, մեծանում էր,չէր կարողանում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ: կաղամբ
                                     
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային: Նա  հետաքրքրասեր տղա է:


  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալի հարցեր տալ:

  1. Մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչու՞ են մարդիկ աչքերը չռում:

Ի՞նչ են պատմում դարակները:

Ինչուիկի գուլպաները բողոքու՞մ էին:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ ծառի արմատները վերևում չեն:

Ի՞նչ են պատմում գորգերը:

Թեսթ 1Ջանի ՌոդարիՏարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անհամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երնեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց,  մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշնեը:
    վատն-լավ սովորական-անսովոր պարզ-բարդ  շրջերես-դիմերես
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                           

գ/ դարակները                       

դ/ խրճիթ                    

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Տղա ,օր-գոյական, վատ, զարմանալի-ածական

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է -ձաձրանալ
բ/չէր կարողանում    –    կարողանալ   
գ/դնեն       -դնել                            
դ/դարձավ   -դառնալ                          

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա    Հարցասիրությունը ,տղան,ոչ ոք

ստորոգյալ  գովելի է, մեծանում էր,չէր կարողանում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ: կաղամբ
                                     
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային: Նա  հետաքրքրասեր տղա է:


  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալի հարցեր տալ:

  1. Մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչու՞ են մարդիկ աչքերը չռում:

Ի՞նչ են պատմում դարակները:

Ինչուիկի գուլպաները բողոքու՞մ էին:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ ծառի արմատները վերևում չեն:

Ի՞նչ են պատմում գորգերը:

Ես ծիտն եմ

Բարև ես ծիտն եմ։

Մի անգամ իմ ոտը փուշ է մտնում։ Դես էի թռչում, դեն էի թռչում, տեսնում էի՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում եմ․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ես գնում եմ, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ես կանգնում եմ, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ես լոշն առնում եմ թռչում։

Գնում եմ տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում եմ․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում եմ,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում եմ թռչում։ Գնում եմ տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ ​ Ասում եմ.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում եմ, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։Ես կանգնում եմ թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե

չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում եմ, թռչում։

Գնում եմ, գնում, գնում , տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում եմ․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում եմ, ուսիս գցում, թռչում, մի տեղ նստում եմ, սկսում եմ ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ես թռա գնացի՜, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
  
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:  
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։Նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:  
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում:
  • Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,  թե ում ձագն է նա:

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց,    իմացիր՝ կորավ -գնաց։

  • Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: 

Բառային աշխատանք

4-րդ դասարանի մայրենիի տարեվերջյան ստուգատես

Posted on 

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել
  • ձեռք բերած հմտությունները կիրառել

Ստուգատեսի առաջին փուլ․ Մայիսի 5-22
Սուգատեսի առաջին փուլը համընկնում է կրթահամալիրի օրացույցով՝ Հեղինակային մանկավարժական 21-րդ հավաքին, որտեղ ամփոփվում, հանրայնացվում է սովորողի, դասավանդողի ուսումնական գործունեության արդյունքները․․․

Նկարագրությունը՝ 4-րդ դասարանն ավարտող սովորողը մայիս ամսվա ընթացքում նախագծային աշխատանքների փաթեթով ներկայացնում է իր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Կազմակերպումը՝

  • Մայիսի 22-ին բոլոր աշխատանքները պետք է բլոգում հրապարակված լինեն:
  • Սովորողն իր բլոգում բացում է «Մայրենիի ստուգատես» բաժին, որտեղ հրապարկում է ստուգատեսային բոլոր աշխատանքները:
  • Դասավանդողի բլոգից վերցնում է աշխատանքի թեման, նկարագրությունը և նշված ժամկետում այն կատարում, հրապարակում բլոգում:
  • Աշխատանքի հիմնական մասը սովորողը պիտի կատարի դպրոցում:

Մայիսի 5-8

Առաջադրանք 1․Անհատական բլոգային աշխատանք.
 Ծանոթացի՛ր Սովորողի բոգին ներկայացվող պահանջներին և ըստ դրա խմբագրի՛ր բլոգդ։
1․ Ներկայացրու ուսումնական բլոգդ, տեղադրիր հղումը։ https://arenhovhannisyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-4/
2․ Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։ Մեր դպրոցի աշունը 2024 թիվ
3․ Գրի՛ր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի։ Մայրենի 4, մայրենի, անգլերեն, Ազգագրական փարատօն, անհատական պլան, Ես և շրջակա աշխարը, հայրենագիտություն ,հաշվետվություն, ուսումնական ճամփորդություներ, պարտիզապուրակային տեխնոլոգյա, ռուսերեն, տեխնոլոգիա, բնագիտություն, երգ, մաթեմաթիկա, մայրենի սուգատես
4․ Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենաքիչը սպասարկում, ինչո՞ւ: Բնագիտություն,
5․ Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։ մայրենի
6․ Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։ Մայրենի
7․ Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը: Մայենի

A Trip to Arates

Today I want to tell you about our trip to Arates.
Every year, our school goes to Arates.We stay there for three days.We live in small stone houses.
There are beds, a table and chairs.We sleep in sleeping bags.We go there by bus.
The trip takes about two hours.Our teachers make groups.
Each group stays in one house.In the morning, we wake up early.
We do exercises and have breakfast.Then we walk in nature.
Arates is very beautiful.There are green hills, flowers, a river and a church.In the evening, we sit outside.We look at the stars.We dance and sing songs.We play games.

The trip is fun and useful.We learn many things.I want to go again!

Vocabulary

trip – ուղևորություն
stone house – քարե տուն
sleeping bag – քնապարկ
bus – ավտոբուս
group – խումբ
morning – առավոտ
walk – քայլել
beautiful – գեղեցիկ
river – գետ
evening – երեկո
stars – աստղեր
dance – պարել
song – երգ
game – խաղ
learn – սովորել

Exercise 1 – Put in order

6They look at the stars.-
l They go to Arates by bus.-
5 They play games.-
3 They make groups.-
4 They walk in nature.-
2 They have breakfast.-

 Exercise 2 – Words

  1. Write 3 nouns: _____river_____, _____bus_____, _____stars_____
  2. Write 3 verbs: ______dancc____, ____walk______, __learm________
  3. Write 3 adjectives: ____beautiful______, ___small_______, ____carly______

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Posted on 

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկայնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող
բ/ ընդհանուր
գ/ընդհանրապես
դ/ հատ-հատ

3.Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.

գեղեցիկ-տգեղ

պարզ-կեղտոտ

երկար-կարճ

ուղիղ-ծուռ

4.Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հացեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառեր

դ/ մոլորակ-մոլորակներ

5.Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

6.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկայնքան զրնգուն ծիծաղեց

7.Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

8.Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը։

— Սա ի՞նչ առարկա է:

9.Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը։

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

10.Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Եթե կյաքում մարդը կուրչած է միայն մեկ ուղղույունից միայն մեկ տեսակներից կամ ուղիղ առաց շեղվելու է գնում նա չի կարող հասնել մեծ բացահայտումների կամ հեռու գնալ իր զարգացման մեջ:

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 1)

Posted on 

images

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղրայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմգիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ սիրուն
բ/ շատ-լիքը
գ/կախարդական-դյութական

դ/ մեծ-հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հսկանում ենք, ճանաչել են, հիշում է վախենում եմ,

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մեծահասակները թվեր շատ են սիրում: պատմողական Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»:-հարցական

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղրայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: